03 Ապր
2025
11° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը դադարեցնում է Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքը

Իսրայելը դադարեցնում է Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքը

Գազայի հատվածում 42 օր տևած համաձայնեցված հրադադարի ավարտից հետո մարտի լույս 2-ի գիշերը Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի երկարաձգման նոր ծրագիր է առաջարկել, քանի որ ներկա պահին անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև առկա տարաձայնությունները․ յս մասին հայտնում է Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։

Նեթանյահուի գրասենյակում ընդգծել են, որ Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ-ը` ոչ

«Պատանդների հարցով գործարքի առաջին փուլի ավարտից հետո և բանակցությունները շարունակելու համար Ուիթկոֆի առաջարկած և Իսրայելի համաձայնությունը ստացած ձևաչափը ընդունելուց ՀԱՄԱՍ-ի հրաժարվելու համատեքստում վարչապետ Նեթանյահուն որոշում է ընդունել այսօր առավոտից Գազայի հատված մատակարարումները դադարեցնելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ռազմագերիներ