03 Ապր
2025
11° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվի գերիներին օգնելու համար Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ են պետք, պետք է ողողել աշխարհի մայրաքաղաքների փողոցները․ Աբրահամ Գասպարյան

Բաքվի գերիներին օգնելու համար Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ են պետք, պետք է ողողել աշխարհի մայրաքաղաքների փողոցները․ Աբրահամ Գասպարյան

Ոչ միայն Ռուբեն Վարդանյան, նաև մեր մյուս մնացած տղերքն են շատ ծանր, շատ անմարդկային, անողոք պայմաններում անցկացնում կյանքի հենց այս օրերը, որովհետև մենք գործ ունենք Ադրբեջանի նման պետության հետ, որտեղ մարդու իրավունքները մարդու իրավունքների մասին խոսելը անիրատեսական է․ «Ազատության» հրապարակում ասել «Genesis Armenia» ուղեղային/կենտրոն հիմնադրամի տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը։

Անդրադառնալով «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի և մյուս կուսակցականների հացադուլին, որով Բաքվի բանտում հացադուլ հայտարարած Ռուբեն Վարդանյանին խնդրում են դադարեցնել հացադուլը, Աբրահամ Գասպարյանը նշել է, որ դա քաղաքական պայքարի մեթոդ է, որը, սովորաբար, կիրառվում է այն դեպքում, երբ լռում են մարդու իրավունքների պաշտպանության թնդանոթները։ «Սա պայքարի ճիչ է, սա կուսակից ընկերոջ ղեկավարին սոլիդարություն հայտնելու քաղաքական կեցվածք է, բարոյական ընկալում, արժեք, որովհետև մարդը սեփական առողջությունն է նաև վտանգի ենթարկում՝ հանուն գաղափարի, հանուն այն բանի, որ Ռուբենը դադարեցնի հացադուլը»,-ասել է Գասպարյանը։

Նա նշել է, որ մեդիայի միջոցով պետք է շատ խոսել այս ամեն ինչի մասին, որպեսզի ինչ-որ մի տեղից այս ինֆորմացիան հասնի Բաքու։

«Հասնի Ռուբենին, տղերքին, Դավիթներին, Լևոնին, նախկին նախագահներին, որ իրենք իմանան՝ հայ ժողովուրդը և Հայաստանի ժողովուրդը մենակ չի թողել իրենց, դատը մենակ չի թողել և մենակ չի թողնի երբևէ՝ անկախ Հայաստանի իշխանության կեցվածքից»,-ասել է նա՝ ընդգծելով, որ իշխանությունը շարունակում է չմասնակցել այդ պրոցեսին։

Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձը հնարավոր դարձնելու ճանապարհների մասին՝ Աբրահամ Գասպարյանը նշել է, որ հարցի լուծման  ճանապարհներից մեկն այն է, որ լուծվում է երկու մայրաքաղաքից՝ Մոսկվայից և Վաշինգտոնից համապատասխան զանգերով։ «Դրա համար դու պիտի որպես պետություն քեզնից որևէ բան ներկայացնես, որպես ղեկավար դու պիտի հետևողական լինես, դու այդ խնդրի մասին պիտի խոսես, քո դեսպանատները պիտի օրուգիշեր չունենան, պիտի իրենց պետությունների դռները ծեծեն, այդ հյուրընկալ պետությունների արտգործնախարարությունների միջանցքներում, նախագահականում կամ չգիտեմ որտեղ, քո դեսպանները դրանով պիտի զբաղվեն, խնդրի մասին պիտի բարձրաձայնեն, անընդհատ տեղի մամուլով պիտի խոսեն, հեռուստաընկերություններով պիտի խոսեն այդ ամեն ինչի մասին։ Բայց պարզից էլ պարզ է, որ այս գործող իշխանությունից ոչ բան հնարավոր չէ ակնկալել․ որովհետև իրենց համար 120 հազար հայրենակիցների հայրենազրկումը ոչ մի նշանակություն չունեցավ, ուր մնաց՝ պոտենցիալ այսպես քաղաքական մրցակիցների»,-ասել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ համահայկական զորաշարժի է պետք ենթարկել այս խնդիրը, որովհետև խնդիրը Ռուբենը Վարդանյանը կամ մյուս գերիները չեն, խնդիրը հայության քաղաքական ապագան է առհասարակ, որն այսօր դատվում է Բաքվի բանտում դատվում։  «Համահայկական մոբիլիզացիա է պետք, որի գլխին պետք է կանգնեն բոլոր այն կազմակերպությունները, որոնք ունեն մարդկային կապիտալը, առհասարակ զորաշարժի ենթարկելու ունակություն, ունեն ռեսուրսներ, ունեն կապեր, լոբբիստական գրասենյակների միջոցով ունեն ցանցեր ամբողջ աշխարհում։ Պետք է հասնել նրան, որ Ադրբեջանի պետական բանկային սեկտորից սկսած, մինչև եվրոպական հարթակներում բոլոր այն կառույցներում, որտեղ Ադրբեջանը ներկայացված է պատժամիջոցներ սահմանվեն կոնկրետ անձանց, կոնկրետ պաշտոնյաների և Ադրբեջան պետության նկատմամբ։ Շատ լուրջ աշխատանք է պետք տանել, փողոցները պետք է ողողել՝  Ամերիկյան Ուոլ Սթրիթից մինչև Լոնդոն, մինչև Փարիզ, մինչև Բրյուսել, Եվրամիության, Եվրահանձնաժողովի բոլոր շենքերը, շինությունները, որ կան Բրյուսելում, պետք է կարողանալ դրանք արգելափակել, խոսել այդ ամեն-ինչի մասին։ Գիտեմ, որ կան կազմակերպություններ և կառույցներ, որոնք ի վիճակի են այդ պատասխանատվությունը ստանձնել իրենց վրա, որովհետև եթե մենք սայթաքեցինք ևս մեկ անգամ, կրկին սայթաքեցինք և Ռուբենի առողջությունը, Աստված մի արասցե, վատթարացավ և մահացավ պարզապես, մենք մեզ չենք ներելու»,-ասել է նա։

Ռազմագերիներ