04 Մայ
2025
21.1° c ԵՐԵՎԱՆ
13.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը ցանկանում էր բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, բայց Խամենեին դեմ էր. Փեզեշքիան

Իրանը ցանկանում էր բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, բայց Խամենեին դեմ էր. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանում հայտարարել է, որ մտադիր էր Վաշինգտոնի հետ բանակցությունները վերսկսել միջուկային գործարքի և պատժամիջոցների վերացման շուրջ, սակայն ԱՄՆ-ի հետ երկխոսությանը դեմ է արտահայտվել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին․ այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

«Ես կարծում էի, որ մենք պետք է երկխոսություն սկսենք (ԱՄՆ-ի հետ-խմբ.), բայց գերագույն հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ոչ մի բանակցություն չպետք է վարվի։ Արդյունքում մենք հայտարարել ենք, որ երկխոսություն չենք վարի Ամերիկայի հետ»,– ասել է Փեզեշքիանը։

Հունվարի վերջին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ եվրոպական երկրների հետ Թեհրանի բանակցությունները շարունակվում են:

Նրա խոսքով՝ միջուկային գործարքի մասնակիցների նկատմամբ Իրանի անվստահության վերացումը հնարավոր է գործուն քայլերի և կոնկրետ քաղաքականության, այլ ոչ թե գեղեցիկ խոսքերի միջոցով: Նախարարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները բանակցությունների մասին որոշում կկայացնեն, եթե տեսնեն դրանք հավասար պայմաններում անցկացնելու հնարավորություն:

Ռազմագերիներ