04 Մար
2025
10.1° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջազգային վոյաժներ անելուց բացի, կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել պատշաճ տեղեկություն Ադրբեջանի քաղաքականության մասին. Մանե Թանդիլյան

Միջազգային վոյաժներ անելուց բացի, կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել պատշաճ տեղեկություն Ադրբեջանի քաղաքականության մասին. Մանե Թանդիլյան

Ռումինիայի, Լիտվայի,Լատվիայի, ՈՒկրաինայի մի քանի տասնյակ պատգամավորներ անհատական, խմբային «աջակցություն» են հայտնել ալիևյան ռեժիմին՝ Բաքվի բանտերում գտնվող գերիների նկատմամբ դատավարության համար։ Առանձնակի «ոգևորություն» է առկա որոշ պատգամավորների մոտ Ռուբեն Վարդանյանի դատավարության մասով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նավթային լոբբինգը իր ազդեցությունն է թողել եվրոպական «անտեղյակ» պատգամավորների վրա։

Նամակներ եմ ուղարկել վերոնշյալ երկրների խորհրդարանների ղեկավարներին՝ ներկայացնելով հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող անարդարությունները, Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը, ինչպես նաև հիշեցնելով, որ եվրոպական կառույցները պարբերաբար արձանագրել են, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները գերի և պատանդ են և ենթակա են անհապաղ ազատման։

Միջազգային վոյաժներ անելուց բացի, կարևոր է միջազգային հանրությանը ներկայացնել պատշաճ տեղեկություն Ադրբեջանի քաղաքականության մասին, ինչի ժամանակը և ցանկությունը մեր քաղաքական տուրիստները չունեն»։