17 Ապր
2025
10.2° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջարկը

Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջարկը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին մերժել է միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջարկը։

Նրա խոսքով` որոշ «ագրեսիվ կառավարությունների» բանակցությունների վերաբերյալ համառ կոչերն ուղղված են ոչ թե խնդիրների լուծմանը, այլ սեփական տեսակետների գերիշխանությանն ու պարտադրմանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միանշանակ չի արդարացնի նրանց սպասումները»,– նախագահի, խորհրդարանի խոսնակի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպման ժամանակ նշել է Խամենեին։

Ռազմագերիներ