17 Մար
2025
12.1° c ԵՐԵՎԱՆ
5.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գյումրու արտահերթ ընտրություն. քարոզարշավ օր 2

Գյումրու արտահերթ ընտրություն. քարոզարշավ օր 2

Գյումրի, ՏԻՄ արտահերթ ընտրություն, քարոզարշավ, օր 2։

Նախընտրական խոստումներ, բակային այցելություններ, բնակիչների հետ հանդիպումներ. թեկնածուները շարունակում են ներկայացնել իրենց  ծրագրերը՝ վստահեցնելով գյումրեցիներին, որ իրենք են հենց այն ուժը, որ կփոխի քաղաքում կյանքի որակը։

«Եվրադաշինք»-ի թեկնածու Լևոն Բարսեղյանն, օրինակ, վստահեցնում է՝ իրենք չեն գալիս ստելու կամ հեքիթաներ պատմելու, այլ կիսատ մնացած գործերն ավարտելու։ Իսկ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը վստահեցնում է՝ գյումրեցին գիտի իր արժեքները։

Այսօր Գյումրու մարզամշակութային կենտրոնը լեփ լեցուն էր՝ հայտնում է «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը։ Վերջինս մարզամշակութային կենտրոնում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը։

Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ այսօր է սկսել իր քարոզարշավը։ Ղուկասյանը շրջել է Գյումրու փաղոցներով, հանդիպել քաղաքացիների հետ։

Քաղաքի հետագա կյանքի մասին  իր տեսլականն ու պատկերացումներն է ներկայացրել նաև «Դեմոկրատ այլընտրանք» կուսակցության թեկնածու Կարեն Ղարաղազարյանը։ «Մեր նպատակն է, որ Գյումրին վերջապես դուրս գա գոյատևման վիճակից և վերածվի զարգացող համայնքի»,- հայտարարել է նա։

Ռազմագերիներ