19 Ապր
2025
18.1° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաշինգտոնը ցանկանում է, որ պատերազմն Ուկրաինայում ավարտվի, բայց դա ԱՄՆ պատերազմը չէ․ Մարկո Ռուբիո

Վաշինգտոնը ցանկանում է, որ պատերազմն Ուկրաինայում ավարտվի, բայց դա ԱՄՆ պատերազմը չէ․ Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ եթե հնարավոր չլինի վերջ տալ Ուկրաինայում պատերազմին, ապա ԱՄՆ-ն պետք է հրաժարվի իր ջանքերից և առաջ շարժվի․ հայտնել է CNN-ը։

«Հիմա մենք պետք է շատ արագ որոշենք, և ես խոսում եմ օրերի մասին՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ», – հայտարարել է Ռուբիոն: Մեկնաբանությունները հնչել են մեկ օր անց այն բանից հետո, երբ նա և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովը հանդիպել են եվրոպացի և ուկրաինացի դաշնակիցներին, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հորդորում է դադարեցնել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում:

Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ-ի հեղինակած խաղաղության ծրագրի ուրվագծերը «խրախուսելի ընդունելության» են արժանացել բանակցություններում։ Ռուբիոն զրուցել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ ինքը և Վիտկոֆը եկել են Փարիզ՝ «խոսելու ավելի կոնկրետ ուրվագծերի մասին․ թե ի՞նչ կարող է պահանջվել պատերազմի ավարտի համար», և արդյո՞ք սա պատերազմ է, որին կարելի է վերջ տալ, թե՞ ոչ»:

«Դա մեր պատերազմը չէ: Մենք չենք սկսել այն: Միացյալ Նահանգներն օգնում է Ուկրաինային վերջին երեք տարիների ընթացքում, և մենք ցանկանում ենք, որ այն ավարտվի, բայց դա մեր պատերազմը չէ», – հավելել է նա՝ ընդգծելով, որ Թրամփը բազմիցս ջանքեր է գործադրել այս պատերազմն ավարտին հասցնելու համար:

Ռազմագերիներ