15 Մայ
2026
14° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ:

Հիշեցնենք՝ Արեն Մկրտչյանը հայտնել էր, որ աշխատանքը շարունակելու է Լոռու մարզպետի պաշտոնում։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Արեն Մկրտչյանը կնշանակվի Լոռու մարզպետ:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026