02 Հուլ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
 ՀՀ-ն և ԵՄ-ն երբևէ այսքան մոտ չեն եղել․ Փաշինյանի հայտարարությունը՝ կետերով

 ՀՀ-ն և ԵՄ-ն երբևէ այսքան մոտ չեն եղել․ Փաշինյանի հայտարարությունը՝ կետերով

Կայացել է Փաշինյան-Ուրսուլա Ֆոն դեր Լայեն հանդիպումը, որի ավարտից հետո կողմերրը հայտարարություններով են հանդես եկել։ Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  •  Եվրոպական Միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։
  • Հայաստանը և Եվրոպական Միությունը մոտ են իրար առավել, քան երբևէ, այս արտահայտությունը օրեցօր ավելի է նյութականանում՝ ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում։
  •  Քննարկեցինք Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ Եվրոպական Միության աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։
  • Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրամիության կողմից տրամադրված 52 միլիոն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար։
  • Այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Եվրոպական Միությունը կկիրառի այս գործիքը։
  • Վերջին ամիսների ընթացքում մեզ հաջողվել է առաջընթաց արձանագրել Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի մեկ այլ կարևորագույն ուղղություններից մեկում՝ կապի ոլորտում։
  • Էներգետիկայի ոլորտում Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը նաև հնարավորություն կընձեռնի արդյունավետորեն կուտակել Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան։
  • «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի կյանքի կոչման տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ներառական ապաշրջափակման համատեքստում կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում՝ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը։
  • Հայաստանը շահագրգռված է Եվրոպական Միության հետ առավել սերտ համագործակցել նաև թվային, մասնավորապես արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում։
  • Կարևորում եմ նաև Հայաստանի մասնակցությունը Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ և թվային մալուխի ծրագրերին։
Ընտրություն 2026   Ընտրություն 2026