03 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծխախոտը, ալկոհոլն ու բենզինը կթանկանան․ ակցիզային հարկը բարձրացավ

Ծխախոտը, ալկոհոլն ու բենզինը կթանկանան․ ակցիզային հարկը բարձրացավ

Կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, բենզինն ու դիզվառելիքը․ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ակցիզային հարկերի բարձրացման նախագիծը։ Իշխող խմբակցության նախաձեռնությունը ստացավ 63 կողմ ձայն։

Փոփոխությունների արդյունքում առաջիկա տարիներին փուլային կարգով կբարձրանան ծխախոտային արտադրանքի, ալկոհոլային խմիչքների, բենզինի և դիզվառելիքի ակցիզային հարկերը, ինչը կարող է անդրադառնալ նաև դրանց վաճառքի գների վրա։

Ըստ ընդունված փոփոխությունների՝ սովորական ծխախոտի ակցիզային հարկը կավելանա տարեկան 7 տոկոսով, տաքացվող ծխախոտինը՝ տարեկան 30 տոկոսով։

Էլեկտրոնային ծխախոտների ակցիզային հարկն առաջին տարում կկրկնապատկվի՝ աճելով 100 տոկոսով, իսկ հաջորդ երկու տարիներին կավելանա ևս 25 և 20 տոկոսով։ Նարգիլեի ծխախոտի դեպքում առաջին տարվա աճը կկազմի 40 տոկոս, ապա՝ երկու տարի անընդմեջ 30-ական տոկոս։

Միաժամանակ, կառավարությունը որոշել է 33 տոկոսով նվազեցնել մրգային օղիների ակցիզային հարկը՝ նպատակ ունենալով խթանել տեղական արտադրությունը և մեղմել թանկ հումքի ազդեցությունը արտադրանքի ինքնարժեքի վրա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026