14 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 75 կգ քաշային կարգում

Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել 75 կգ քաշային կարգում

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է մեդալաշատ ընթացքը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում․ հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։

«Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 75 կգ քաշային երիտասարդ ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրեց 170 կգ, 176 կգ ու կրկին դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 322 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պոկեց 130 կգ ու 136 կգ: Հրում վարժության ընթացքում նա գլխավերևում պահեց 165 կգ: Երկամարտի 299 կգ արդյունքով` Հովհաննիսյանը ԵԱ-ում 4-րդն է»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ