14 Հոկ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սահմանադրական դատարանը 2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

Սահմանադրական դատարանը 2 անգամ չի կարողացել նախագահ ընտրել

2026 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն էր․ հայտնում են Սահմանադրական դատարանից։

«Աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, իսկ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ինքնաառաջադրվել է։

Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Ուստի` ընտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն»,- ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ