03 Հուլ
2026
34° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն մտավախություն է ունեցել, որ բանակցությունների ընթացքում Իսրայելը կարող էր իրանցի բանակցողների դեմ մահափորձ իրականացնել․ The New York Times

ԱՄՆ-ն մտավախություն է ունեցել, որ բանակցությունների ընթացքում Իսրայելը կարող էր իրանցի բանակցողների դեմ մահափորձ իրականացնել․ The New York Times

Երբ Վաշինգտոնն այս գարնանը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ էր վարում Թեհրանի հետ, ամերիկյան կողմը մտավախություն է ունեցել, որ Իսրայելը հնարավոր է՝ մահափորձ իրականացնի Իրանի գլխավոր բանակցողների դեմ․ գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի գործող և նախկին պաշտոնյաների։

Նշվում է, որ պատերազմի սկզբից Իսրայելի ռազմավարության մասն էր իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը։ Սակայն կոնկրետ երկու պաշտոնյաների՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հնարավոր թիրախավորման վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգությունները զգալիորեն աճել էին ապրիլին սկսված հրադադարի բանակցությունների ժամանակ։

Ըստ որոշ պաշտոնյաների՝ վախենալով, որ հնարավոր մահափորձը կարող էր տապալել բանակցությունները, ԱՄՆ-ն նույնիսկ տարածաշրջանի այլ երկրներին խնդրել էր Իրանին զգուշացնել, որ Իսրայելը կարող է թիրախավորել նշված երկու պաշտոնյաներին։

Հիշեցնենք, որ Իրանի դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-Իսրայել հարձակման հենց սկզբում սպանվել են Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026