22 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիան ու Իտալիան որոշել են վերացնել միգրացիոն ճգնաժամի պատճառով սահմանված սահմանային հսկողությունը

Իսպանիան ու Իտալիան որոշել են վերացնել միգրացիոն ճգնաժամի պատճառով սահմանված սահմանային հսկողությունը

Իսպանիան ու Իտալիան պայմանավորվել են չեղարկել փոխադարձ սահմանային հսկողությունը, որը երկրները սահմանել էին իսպանական Սեուտայում միգրացիոն ճգնաժամի պատճառով։

Այս համաձայնությունը ձեռք է բերվել Իտալիայի և Իսպանիայի ներքին գործերի նախարարներ Մատեո Պիանտեդոզիի և Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկայի միջև հեռախոսազրույցի ժամանակ։

Իսպանիայի ՆԳՆ աղբյուրը հայտարարել է, որ որոշում է կայացվել չերկարաձգել սահմանային վերահսկողությունն օդային և ծովային ճանապարհորդությունների համար։

Միևնույն ժամանակ՝ Իտալիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ «իրավիճակի մանրակրկիտ վերլուծությունից հետո կայացված որոշումը կուղեկցվի տեղեկատվության փոխանակման ավելացմամբ՝ Շենգեն գոտու ընդհանուր տարածքի լիակատար անվտանգությունն ապահովելու համար»։

Հուլիսի 31-ին Մարոկկոյից տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ ներխուժել էին Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաք, ինչն իշխանությունների կողմից զորքեր տեղակայելու պատճառ էր դարձել։ Ոմանք փորձել էին լողալով հատել թագավորության սահմանը և խեղդվել էին։ Դրանից հետո Իտալիան կասեցրել էր Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի շրջանակում վիզայի ազատ ռեժիմը և սահմանային վերահսկողություն էր սահմանել։ Ի պատասխան՝ Իսպանիան նմանատիպ որոշում էր կայացրել Իտալիայի դեմ։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ