
Հուսիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հարվածելու մասին
Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման հուսիները բալիստիկ հրթիռներով հարձակում են գործել Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի վրա․ հայտարարել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
«Վերջին 48 ժամվա ընթացքում Եմենի զինված ուժերը բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացրել են 4 բարձր ճշգրտության ռազմական գործողություն, որոնցից առաջինն ուղղված էր Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում գտնվող Պաշտպանության նախարարության շենքի դեմ», - գրել է նա Telegram-ում։
Հուսիները նաև հարձակվել են Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթային ընկերության ենթակառուցվածքների վրա Յանբու քաղաքում։


