22 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ե՞րբ կհրապարակվի Ստեփան Ասատրյանի գործով դատավճիռը

Ե՞րբ կհրապարակվի Ստեփան Ասատրյանի գործով դատավճիռը

Ստեփան Ասատրյանի՝ իրեն կարգալույծ հռչակելու որոշումը վիճարկելու գործով դատաքննությունն ավարտվել է, սակայն վճիռը սահմանված ժամկետում չի հրապարակվել։ «ԴատաԼեքս»-ում վճռի հրապարակման օրն օգոստոսի 17-ն է։ 66 օր է անցել սահմանված ժամկետից, բայց վճիռը չկա։

ABC Media-ն քաղաքացիական դատարանից փորձեց պարզել՝ ինչո՞ւ հրապարակված չէ։ Հստակ պատճառ չնշվեց, խոստացան վճիռը հրապարակել վաղը՝ հոկտեմբերի 23-ին՝ սահմանված ժամկետից 67 օր անց։

Հիշեցնենք՝ Ստեփան Ասատրյանը պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի տնօրինությունը և վերականգնել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում։

Գործը քննում է դատավոր Սիմա Աբովյանը։ Փետրվարի 13-ին դատարանը հայցի ապահովման միջոց էր կիրառել՝ պարտավորեցնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և այլ անձանց չխոչընդոտել Ասատրյանի պաշտոնավարմանը մինչև գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի գնահատմամբ՝ նման հայցն ի սկզբանե չպետք է քննվեր քաղաքացիական դատարանում, քանի որ հոգևորականին կարգալույծ անելու հարցը սովորական աշխատանքային հարաբերություն չէ։

Հիշեցնենք նաև, որ Մայր Աթոռն առանձին հայցեր է ներկայացրել՝ պահանջելով վերադարձնել Հովհաննավանքը և Ասատրյանի օգտագործմանը հանձնված բնակարանը։ Եկեղեցին պահանջում է, մասնավորապես, վերադարձնել վանքի բանալիները և արգելել նրա մուտքը Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Հուլիսի 1-ին Վարչական դատարանն արդեն ոչ իրավաչափ էր ճանաչել Ոստիկանության անգործությունը՝ Ասատրյանին վանքի տարածքից հեռացնելու գործողություններ չկատարելու հարցում։

Անի Աբաղյան

Ռազմագերիներ   Ռազմագերիներ