22 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ նա կալանավորվել է

Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ նա կալանավորվել է

ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով. հայտնում են Ոստիկանությունից։

«Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա հավաքագրել և բարձր աշխատավարձ վճարելու կեղծ խոստումով Հայաստան է տեղափոխել երկու օտարերկրացիների, ապա վերցնելով նրանց անձնագրերը և օգտվելով անօգնական վիճակից՝ Երևան քաղաքի Քըրք Քրքորյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկոում ստիպել է կատարել համակարգչային հափշտակություններ։

Հետագա միջոցառումներով քրեական ոստիկանները պարզել են, որ վերոհիշյալ քաղաքացու համակարգմամբ նշված հյուրանոցում համակարգչային հափշտակությամբ են զբաղվում նաև օտարերկրյա 39 այլ քաղաքացի։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նա կալանավորվել է»,-ասված է հայտարարության մեջ։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ