22 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. «Ազատություն»

Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. «Ազատություն»

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել. գրում է «Ազատություն»-ը։

Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հատկանիշներով։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն։

Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանը փոքր տղային հեռախոս է խոստանում, որից հետո ներկաները տղային հորդորում են երգով շնորհակալություն հայտնել թեկնածուին, իսկ երեխան կոչ է անում ընտրել նրան։

Հովհաննես Հակոբյանը, իր հերթին, ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ հեռախոսը երեխային կնվիրի ընտրություններից հետո՝ պնդելով, որ նախընտրական փուլը դեռ չի սկսվել, իսկ երեխան ընտրելու իրավունք չունի։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ