03 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիդեռլանդներում էվթանազիայի դեպքերը 25 տարվա ընթացքում աճել են 5 անգամ

Նիդեռլանդներում էվթանազիայի դեպքերը 25 տարվա ընթացքում աճել են 5 անգամ

Նիդեռլանդներում էվթանազիայի դեպքերի թիվը զգալիորեն աճել է․ ցուցանիշը 25 տարվա ընթացքում աճել է 5 անգամ․ գրում է Daily Dutch News-ը։

Radboudumc-ի համալսարանական բժշկական կենտրոնի, Ուտրեխտի և Ամստերդամի համալսարանական բժշկական կենտրոնների իրականացրած հետազոտությունն էվթանազիայի դեպքերի աճը կապում է մի քանի գործոնների հետ․ Նիդեռլանդների հասարակությունը ծերացող հասարակություն է։ Սրա ֆոնին ավելի մեծ թվով մարդիկ են բախվում քրոնիկ հիվանդությունների, որոնք ազդում են նրանց կյանքի որակի վրա։

Բացի այդ, հասարակության մեջ ավելի մեծ ուշադրություն է դարձվում անձնական ինքնավարությանը․ մարդիկ համարում են, որ կարող են կյանքի ավարտի վերաբերյալ կայացնել որոշումներ, որոնք կհամապատասխանեն իրենց սեփական արժեքներին և համոզմունքներին։

Նիդեռլանդները վաղուց համարվում է էվթանազիայի վերաբերյալ համաշխարհային քննարկումների առաջամարտիկներից մեկը։ Պրակտիկան երկրում օրինական է դարձել 2002 թվականից։

Վերջին շրջանում էվթանազիայի դեպքերի աճը դարձել է բարոյական հետևանքների և հիվանդի իրավունքների միջև հավասարակշռության վերաբերյալ քննարկումների պատճառ։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026