03 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես Իսրայելի պատմության լավագույն նախագահն էի. Թրամփ

Ես Իսրայելի պատմության լավագույն նախագահն էի. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է «Իսրայելի պատմության լավագույն նախագահը». ԱՄՆ ղեկավարն այս մասին հայտարարել է CNBC-ին տված հարցազրույցում։

«Ես Իսրայելի պատմության լավագույն նախագահն էի», – նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Թրամփի հայտարարությունը հնչել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հարաբերություններում լարվածության և Լիբանանի շուրջ տարաձայնությունների ֆոնին, որոնք առաջացել են Իրանում հրադադարի հաստատումից հետո։ Ամերիկացի նախագահը խոստովանել է, որ ինքն ու Նեթանյահուն իսկապես տարաձայնություններ ունեն մի քանի հարցերի շուրջ։

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ, ի թիվս այլնի, կցանկանար տեսնել «ավելի նպատակային հարձակում» լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման վրա։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի պատրաստակամության մասին օգնելու այս հարցում և խորհուրդ է տվել Իսրայելին դիմել Սիրիային։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026