
Պարոն Սիմոնյանն աշխարհի ամենահեշտ ԱԺ-ում չի եղել նախագահ, բոլորդ էլ տեսել եք, թե ինչ մարդկանց հետ է ստիպված եղել շփվել․ Ռուբեն Ռուբինյան
Պարոն Սիմոնյանը շատ կարևոր ժամանակաշրջանում է ԱԺ նախագահ եղել, աշխարհի ամենահեշտ ԱԺ-ում չի եղել նախագահ, բոլորդ էլ տեսել եք, թե ինչ մարդկանց, տեղ-տեղ էլ՝ սուբյեկտների հետ է ստիպված եղել շփվել այս տարիների ընթացքում․ ԱԺ ամբիոնից ասաց փոխնախագահ, ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին։
«Այս տարիների ընթացքում Հայաստանն անցել է բազմաթիվ բարդությունների միջով, բայց մենք բոլորս հասել ենք մեր ամենակարևոր խոստման կատարմանը՝ խաղաղության հաստատմանը»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով Սիմոնյանին իրենց քաղաքական թիմն առաջնորդելու համար։


