09 Հոկ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բելառուսը չի բացառում՝ ընդդեմ Ուկրաինայի քայլեր կձեռնարկի

Բելառուսը չի բացառում՝ ընդդեմ Ուկրաինայի քայլեր կձեռնարկի

ՌԴ Բրյանսկի մարզում ընկած ուկրաինական ԱԹՍ-ի պայթյունից հետո, ինչի հետևանքով Բելառուսի քաղաքացի է տուժել, Մինսկը Կիևին զգուշացրել է՝ ունի բոլոր հիմքերը պատասխան քայլեր ձեռնարկելու համար․ գրում է РИА Новости-ն։

Միջադեպից հետո, որ եղել է երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Բելառուսի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը:

Դիվանագիտական գերատեսչությունում ընդգծել են, որ Մինսկը բավարար հիմքեր ունի տեղի ունեցածը միտումնավոր քայլ դիտարկելու համար:

Նշենք, որ ՌԴ Բրյանսկի մարզում անօդաչու թռչող սարքը հարվածել էր բելառուսական պետհամարանիշերով բեռնատար ավտոմեքենայի: Հարձակման հետևանքով մեքենայում գտնվող Բելառուսի քաղաքացին ծանր վիրավորում էր ստացել:

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ