
Զելենսկին ու Կլիչկոն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել
Վոլոդիմիր Զելենսկին քննադատել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին՝ քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքները հավանական հարվածներին նախապատրաստելու և դրանց դիմակայելու գործընթացը տապալելու համար․ գրում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ուկրաինական «Страна.ua»-ին:
«Քանի որ քաղաքային իշխանությունը գրեթե ամբողջությամբ չի կատարել սահմանված քայլերը, ստիպված առանձնացրել ենք Կիևի խնդիրներն ու վերստին սահմանել անելիքները»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ Վիտալի Կլիչկոն գերմանական «Bild»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Զելենսկիի շրջապատի կոռուպցիան բացասաբար է անդրադառնում Ուկրաինայի պաշտպանունակության և դաշնակիցների մոտ երկրի հեղինակության վրա։
Հինգշաբթի՝ հոկտեմբերի 8-ին, ուկրաինական «DTEK» էներգոհոլդինգը հայտնել էր Կիևում էլեկտրամատակարարման վթարային անջատումների մասին: Քաղաքում դադարեցվել էր մետրոյի և վերգետնյա էլեկտրատրանսպորտի աշխատանքը:
Իսկ AFP գործակալությունն էլ այսօր գրել էր, որ Կիևի քաղաքապետն Ուկրաինայի մայրաքաղաքի բնակիչներին հորդորել էր ժամանակավորապես հեռանալ քաղաքից:

