09 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սպիտակ տունն ընդդեմ Միջազգային քրեական դատարանի պատժամիջոցներ է սահմանել

Սպիտակ տունն ընդդեմ Միջազգային քրեական դատարանի պատժամիջոցներ է սահմանել

Սպիտակ տունը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ․ հայտնել է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։

«Նախագահ Թրամփը երբեք թույլ չի տա, որ Միջազգային քրեական դատարանը հետապնդի ամերիկացիներին։ Մենք այդ վտարանդի դատարանի ցանկացած գործարք կարգելենք՝ զրկելով նրան ռեսուրսներից և կաթվածահար անելով նրա գործունեությունը»,- պետքարտուղարի խոսքերն է մեջբերել գործակալությունը։

Միևնույն ժամանակ Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը հարցը քննարկելու համար երկխոսության դուռը չի փակում։

Նշենք, որ ԱՄՆ-Միջազգային քրեական դատարան լարավածությունն առաջացել է այն բանից հետո, երբ դատարանը որոշումներ է կայացրել ընդդեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակից Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ