03 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատմություն կերտեցինք միասին․ Ալեն Սիմոնյանը հրաժեշտի ելույթ ունեցավ ԱԺ-ում

Պատմություն կերտեցինք միասին․ Ալեն Սիմոնյանը հրաժեշտի ելույթ ունեցավ ԱԺ-ում

Պատմություն կերտեցինք միասին, և ես անկեղծ շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների միջով միասին ենք անցել․ այսօր ԱԺ-ում հրաժեշտի ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նաև լավ բաների համար եմ հպարտ, որովհետև այն ճամփորդությունները, այն իրադարձությունները, այն բանակցությունները, այն միջազգային հանդիպումները, որը մենք ենք իրականացրել միասին, իրոք պատմական են»,-ասաց նա։

«Պարոն Ռուբինյանին՝ իմ ընկերոջը, հաջողություն եմ մաղթում, թող ինքը լինի Ազգային ժողովի 2-րդ նախագահը, որ ստաբիլ 5 տարի կունենա Ազգային ժողովում։ Եվ եթե ինչ-որ աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն։ Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ ու որքան կարևոր եք բոլորդ ինձ համար։ Եվ վերջում․ կեցցե՛ն նահատակները, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց ելույթը Ալեն Սիմոնյանը, որը ներկաներն ընդունեցին բուռն ծափահարություններով։ 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026