19 Ապր
2025
18.2° c ԵՐԵՎԱՆ
10.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գալուզինը և Ռուբինյանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները և Հարավային Կովկասում համագործակցությունը

Գալուզինը և Ռուբինյանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները և Հարավային Կովկասում համագործակցությունը

Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում․ նշվել է ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը «շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի միջև համընկման կետերի որոնմանը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման կարևոր գործոն է»։

Իր հերթին՝ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը Գալուզինին տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։

ՌԴ ԱԳՆ-ն հավելել է, որ կարծիքների փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Ռազմագերիներ