
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում խախտումների համար Ադրբեջանը չի պատժվել. Amnesty International
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում խախտումների համար Ադրբեջանը չի պատժվել․ իր ամենամյա զեկույցում արձանագրել է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը:
«Նրանց (Լեռնային Ղարաբաղի բնակչության խմբ.) անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքը մնացել է չիրականացված», – ընդգծվում է զեկույցում:
Զեկույցում իրավապաշտպանները հիշեցրել են, որ ԵԽԽՎ-ն 2024-ին դատապարտել է Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունը, որի հետևանքով Արցախի ավելի քան 100 հազար բնակիչներ ենթարկվել են էթնիկ տեղահանման:
Զեկույցի հեղինակները նկատում են նաև, որ Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանում լուրջ խնդիրների են առերեսվում, ինչպիսիք են՝ բնակարանի բացակայություն, զբաղվածության և կրթության հարցեր: