
Հաղթանակի օրը սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ին Կիևում լույսը կբացվի․ Մեդվեդև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր Telegram ալիքում հայտարարել է՝ եթե Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրը Ուկրաինայի կողմից սադրանք լինի, ապա ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում մայիսի 10-ին լույսը կբացվի, և Կիևի ռեժիմի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին դա հասկանում է։
«Զելենսկին հասկանում է, որ Հաղթանակի օրը իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ին Կիևում լույսը կբացվի»,- գրել է Մեդվեդևը։
Զելենսկին մերժել է Հաղթանակի 80-ամյակի ընթացքում հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկը՝ նշելով, որ Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ի շքերթին Մոսկվա ժամանող օտարերկրյա հյուրերի անվտանգությունը։