Ստացանք ճանաչված սահման, սահմանապահներ. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի առանցքային կետերը
Մենք ստացանք սահման, որտեղ կան սահմանապահներ, որտեղ կա ճանաչված սահման ՀՀ-ի և Ադրբեջանի միջև:
Վրաստանից Իրան ընկած հատվածն ենք սահմանազատելու։
Հիմա գործընթացը շարունակվում է, քննարկում ենք կտոր-կտոր սահմանազատումը Ալմա-ալթայի հռչակագրով:
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, ժամկետների մասին ոչինչ չեմ կարող ասել։
ՌԴ-ում կազմակերպված մայիսի 9-ի տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին չեմ կարող ասել։ Կարող է վերջին պահին որոշի՝ չգնալ։
ՌԴ-ից Հայաստանի դեմ մի շարք մեղադրանքներ են հնչում, բայց մենք պատրաստվում ենք ընդունել ԱԳ նախարարին ու քննարկումներ անցկացնել։
Նոր Նորքի թաղապետարանում շատ վատ միջադեպ է տեղի ունեցել․ պաշտոնյան պետք է իրեն զսպի՝ անկախ սադրանքներին։ Հարցը գտնվում է «Հանրապետություն» կուսակցության և քաղաքապետի որոշման տիրույթում։