05 Մայ
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի Հուդեյդա նավահանգստային քաղաքին՝ ի պատասխան իր օդանավակայանին հուսիների հարվածների

Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի Հուդեյդա նավահանգստային քաղաքին՝ ի պատասխան իր օդանավակայանին հուսիների հարվածների

Իսրայելի պաշտոնյաները հաստատում են, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Եմենի Հուդեյդա նավահանգստային քաղաքին․ գրում է The Times of Israel-ը։

Այս հարվածները  պատասխան են հուսիների կողմից արձակված բալիստիկ հրթիռի, որը երեկ պայթել է Բեն Գուրիոն օդանավակայանի մերձակայքում՝ վիրավորելով մի քանի մարդու։

Իսրայելական հարվածներից կարճ ժամանակ առաջ Եմենի լրատվամիջոցները հայտնել էին ԱՄՆ-ի կողմից Սանա մայրաքաղաքի մոտակայքում իրականացված հարվածների մասին։

 

Ռազմագերիներ