06 Մայ
2025
17.3° c ԵՐԵՎԱՆ
11.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ն չի հանգստացել, չի մարսում Գյումրիում եղածը. Մարտուն Գրիգորյան

ՔՊ-ն չի հանգստացել, չի մարսում Գյումրիում եղածը. Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանը դիմում է ներկայացրել մանդատը վայր դնելու վերաբերյալ՝ անձնական, մասնավորապես աշխատանքի անցնելու պատճառներով. լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

«Թիմի անդամների հետ ունեցած երկար զրույցից հետո, չնայած մեր հորդորներին շարունակել պայքարը, նա մնացել է իր որոշման մեջ։ Մենք ըմբռնումով ենք մոտենում այդ քայլին և հարգանքով ենք ընդունում նրա որոշումը»,- ասել է պատգամավորը:
Նրա խոսքով` դրանից հետո քաղաքապետը կազմել է համապատասխան արձանագրություն և ուղարկել Տարածքային ընտրական հանձնաժողով, ինչից հետո նա պաշտոնապես համարվել է մանդատը կորցրած։

«Սակայն պարզվել է՝ Բադալյանը փոշմանել է և դիմել է մանդատը վերականգնելու համար, ինչը քաղաքապետի իրավասություններից դուրս է։ Խմբակցության անդամները նշում են՝ նրանից հետո հնարավոր չի եղել կապ հաստատել Բադալյանի հետ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա քաղաքապետարան է ուղարկել նաև երկրորդ նամակ՝ «Մեր քաղաքը» խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ, ապա դիմել դատարան՝ մանդատը վերականգնելու պահանջով»,- ասել է Գրիգորյանը և նշել , որ Կարեն Բադալյանի հետ ոչ մի կերպ կապ հաստատել չի ստացվել, խմբակցության անդամները չեն կարողացել կապվել նրա հետ՝ չենք կաողանում հասկանալ՝ պատճառը որն է:

«Կարենի հետ միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել, նա եղել է մեր աջակիցներից։ Այսօր, սակայն, ակնհայտ է՝ խնդիր կա։ Նա անձամբ ինձ հետ խոսելուց հետո որոշեց մանդատը վայր դնել, իսկ այժմ փոշմանել է։ Ես սա կապում եմ ՔՊ-ի հետ՝ կարծում եմ ՔՊ-ն չի հանգստացել, չի մարսում Գյումրիում եղածը »,- նշել է Գրիգորյանը:

Ռազմագերիներ