08 Մայ
2025
16.2° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռադան միաձայն վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը

Ռադան միաձայն վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները վավերացրել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը։

338 պատգամավոր քվեարկել է «կողմ», ձեռնպահ կամ դեմ քվեարկողներ չեն եղել։

Ուկրաինան և ԱՄՆ-ն վերջերս ստորագրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մեծապես խթանված համաձայնագիր, որը Միացյալ Նահանգներին կտա արտոնյալ հասանելիություն ուկրաինական հանքանյութերի գործարքներին։ ԱՄՆ կֆինանսավորի Ուկրաինայի վերակառուցման համար ներդրումները։

Երկու երկրները համաձայնագիրը ստորագրել են Վաշինգտոնում ամիսներ տևած երբեմն լարված բանակցություններից հետո, որոնց ընթացքում անորոշությունը պահպանվել է մինչև վերջին պահը։

Համաձայնագիրը ստեղծում է համատեղ ներդրումային հիմնադրամ Ուկրաինայի վերակառուցման համար։ Այն կենտրոնական դեր ունի Կիևի ջանքերում՝ վերականգնելու Թրամփի և Սպիտակ տան հետ հարաբերությունները։

Ռազմագերիներ