03 Հնս
2025
27.4° c ԵՐԵՎԱՆ
17.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանն ու ԱՄՆ-ն կդադարեցնեն 24 տոկոսային կետի չափով մաքսատուրքերի գործողությունը

Չինաստանն ու ԱՄՆ-ն կդադարեցնեն 24 տոկոսային կետի չափով մաքսատուրքերի գործողությունը

Չինաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են մայիսի 14-ից փոխադարձաբար դադարեցնել 24 տոկոսային կետի չափով սակագների կիրառումը նախնական 90-օրյա ժամանակահատվածի համար․ այս մասին ասվում է ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության մեջ։

Չինաստանն ու ԱՄՆ-ը մայիսի 10-11-ը Ժնևում բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել առևտրատնտեսական հարցերի շուրջ:

Նշվում է, որ ԱՄՆ-ն չեղյալ կհայտարարի ապրիլի 8-ի և 9-ի հրամանագրերի համաձայն սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը:

Չինաստանը նաև չեղյալ կհայտարարի 2025 թվականին ՉԺՀ Պետական խորհրդին առընթեր տարիֆիկացման և դասակարգման կոմիտեի հրամանագրերով սահմանված լրացուցիչ մաքսատուրքերը։ ՉԺՀ-ն նաև կդադարեցնի կամ կչեղարկի ԱՄՆ-ի դեմ ապրիլի 2-ից ընդունված ոչ սակագնային հակաքայլերը:

Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ «Չինաստանն ու ԱՄՆ-ն առևտրատնտեսական հարաբերությունների շուրջ բանակցությունները շարունակելու մեխանիզմ կստեղծեն»:

Ռազմագերիներ