12 Մայ
2025
21.1° c ԵՐԵՎԱՆ
19.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրազիլիայի նախագահն առաջարկել է միջնորդ լինել ՌԴ-Ուկրաինա բանակցություններում

Բրազիլիայի նախագահն առաջարկել է միջնորդ լինել ՌԴ-Ուկրաինա բանակցություններում

Մայիսի 9-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան առաջարկել է իր թեկնածությունը որպես միջնորդ Ուկրաինայի հետ հնարավոր բանակցություններում․  այս մասին հայտնել է CNN Brasil հեռուստաալիքը՝ հղում կատարելով հարավամերիկյան հանրապետության ղեկավարի միջազգային հարցերով հատուկ օգնական Սելսո Ամորիմին։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում Լուլա դա Սիլվան քննարկել է Պեկինի և Բրազիլիայի համատեղ ջանքերով նախապես պատրաստված առաջարկները, նաև «առաջարկել է իր օգնությունը՝ որպես միջնորդ»։

Ամորիմը նաև ընդգծել է, որ Բրազիլիայի ղեկավարության դիրքորոշումը մոտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշմանը` նպաստել բանակցային գործընթացի հնարավորինս շուտ մեկնարկին:

Ռազմագերիներ