
ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Արցախում տիրող իրավիճակը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն հայտարարել
է, որ Արցախում տիրող իրավիճակը ներառված է օգոստոսի 31-ին Իսպանիայում անցկացվող ԵՄ
արտգործնախարարների հանդիպման օրակարգում․ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գերմանիայի ԱԳ նախարարը հիշեցրել է նաև Արցախում էլեկտրամատակարարման
խափանումների մասին և շեշտել, որ մարդկանց բնականոն կյանքի համար Լաչինի միջանցքի բացելը
անհրաժեշտությունը է։ «Եվ այդ իսկ պատճառով մենք վճռական կոչով դիմում ենք Ադրբեջանին
և Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն, ի վերջո, պետք է ստանա այն, ինչ հարկավոր
է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»,- ասել
է նա։