25 Նոյ
2024
8.8° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում բարձրագույն պաշտոն զբաղեցնելն այս պահին ծանր փորձություն է լինելու, որի տակ ամեն մարդ չի մտնի․ Տիգրան Աբրահամյան

Արցախում բարձրագույն պաշտոն զբաղեցնելն այս պահին ծանր փորձություն է լինելու, որի տակ ամեն մարդ չի մտնի․ Տիգրան Աբրահամյան

Քաոսի շեմին կանգնած Արցախին ուժ, կամք ու նոր շունչ է պետք, որը
պետք է ամեն գնով ապահովել․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ
ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Արցախի նախագահ Արայիկ
Հարությունյանի հրաժարականի մասին։

«Արայիկ Հարությունյանի հրաժարականի թեման առաջնային է քննարկել
այն տեսանկյունից, թե ինչ ենք ունենալու հետո և ինչ ապագա է ուրվագծվելու ստեղծված
անչափ ծանր ու անորոշ ժամանակահատվածում»,-գրել է նա:

Աբրահամյանը  հայաստանյան այն ուժերին, գործիչներին, ովքեր
ասում են, որ Հարությունյանին պարտադրել են հեռանալ, իսկ դրանով պետականություն է փլուզվում,
հիշեցնում է՝ Հարությունյանը ամիսներ առաջ սահմանադրական փոփոխությունների պրոցես էր
նախաձեռնել, որը հնարավորություն է տալիս ԱԺ-ին այսպիսի իրավիճակում նախագահ ընտրել:

«Ինչ վերաբերվում է հրաժարական «պարտադրելուն», ապա եթե նման պահանջ
ՀՀ իշխանությունից չի եղել, ապա Արցախում հիմնական դերակատարների կողմից պարտադրանք
չի եղել, ավելին` նրան հորդորել են այդպիսի քայլի գնալ հարաբերական կայուն ժամանակահատվածում,
սակայն Հարությունյանը պնդել է, որ պետք է գնա:

Այս պահին բարձր կամ բարձրագույն պաշտոն զբաղեցնելն Արցախում ծանր
փորձություն է լինելու, որի տակ ամեն մարդ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի մտնի,
սակայն ով է այդ պատասխանատվությունը ստանձնի, պետք է նրա շուրջ հանրային համախմբում
և կոնսեսուս ապահովել»,-գրել է պատգամավորը: