20 Մայ
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի բողոքը կրկին մերժվել է

Բաքվում շինծու դատավարության ընթացքում Ռուբեն Վարդանյանի բողոքը կրկին մերժվել է

Բաքվում այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարության» հերթական նիստը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանը բողոք է հայտնել «գործը» քննող դատավորական կոլեգիայի դեմ:

Վարդանյանի պաշտպան Աբրահամ Բերմանը պաշտպանել է բողոքը։

Դատախազները դիմել են դատարանին միջնորդությունը թողնել առանց քննության։

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը հայտարարել է, որ բողոքը թողել է առանց քննության:

Այնուհետև ցուցմունք են տվել այսպես կոչված «տուժողները»։

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 27–ին:

Ռազմագերիներ