20 Հնս
2025
25.3° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղության պայմանագրից հետո հայերը կկարողանան ապրել Բաքվում, իսկ ադրբեջանցիները՝ Հայաստանում. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի առանցքային կետերը

Խաղաղության պայմանագրից հետո հայերը կկարողանան ապրել Բաքվում, իսկ ադրբեջանցիները՝ Հայաստանում. Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի առանցքային կետերը

  • Խաղաղության պայմանագրից հետո հայերը կկարողանան ապրել Բաքվում, իսկ ադրբեջանցիները՝ Հայաստանում՝ իրենց նախկին գյուղերում։
  • Պայմանագրի կնքումից «5 րոպե հետո» երկու երկրների բնակիչները կսկսեն առևտուր ու շփում․ հասարակություններին պետք է նախապատրաստել այս իրականությանը։
  • Արցախի շրջափակման ժամանակ առևտուր է եղել արցախցիների և ադրբեջանցիների միջև։ Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ կոնյակ են վաճառել, փող են վերցրել։ Վերջացրե՛ք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, պատ ենք կառուցելու և իրար բարև չտանք։
  • «Բանակից գումարով ազատման» անվանումը ստացած նախագիծը կոչված է ապահովել ՀՀ անվտանգությունը և նպաստել պրոֆեսիոնալ բանակի ձևավորմանը․ հնարավոր են որոշ փոփոխություններ նախագծում, քննարկումները շարունակվում են։
  • Ես աղքատ չեմ եղել, բայց ես բանակ գնացել եմ: Նախագծի բովանդակությանը չեմ անդրադառնա, այն մարդիկ, ովքեր որ գումարով փորձել են իրենց երեխաներին ազատել բանակից, դա արել են: Դրա դեմ պայքարը նույնպես տարվում է և տարվելու է, բայց ասում եմ՝ նախագիծն ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն։Նախագծի նպատակը հարուստներին բանակից ազատելը չէ։ 
  • Ալիևի հայտարարությունները հայելային պատասխան են Արցախի քայլերին, օրինակ՝ խորհրդարանի նախագահ ընտրելուն։
  • «Արևմտյան Ադրբեջան» երբեք գոյություն չի ունեցել և չի կարող ունենալ, բայց Ադրբեջանի արձագանքները պայմանավորված են իրենց ընկալումներով։
  • ՀՀ իշխանությունները ոչ արևմտամետ են, ոչ ռուսամետ, այլ՝ հայամետ։
  • Մոսկվան իր օրակարգն ունի, Երևանը՝ իր, և երկխոսությունը պետք է ծառայեցվի հայկական շահին։
  • ՀԱՊԿ-ի անգործությունը հարցական է մնում, բայց միակ ճանապարհը այլընտրանքային ուղիներ փնտրելն է։
  • Անհայտ է Քոչարյանի  կապը ՌԴ-ի հետ, նույնիսկ իր հարցազրույցում շատ հետաքրքիր բան է ասում. հարցնում են, թե ի՞նչ կարծիք ունի միութենական պետության մասին, արդարանում է, որ նման բան չի ասել, սակայն շարունակում է բոլոր հնարավոր ձևերով ապացուցել և ներկայացնել այդ պետությունը։
Ռազմագերիներ