29 Մայ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
13.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից․ Իրանի ԱԽ քարտուղար

Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից․ Իրանի ԱԽ քարտուղար

Թեհրանը չի զիջի ուրանի հարստացման իր իրավունքը․ այս մասին անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։

«Ընդգծելով զանգվածային ոչնչացման զենքից հրաժարվելը՝ Իրանը հետ չի կանգնի իր օրինական իրավունքներից, ինչպիսիք են միջուկային ոլորտում և ուրանի հարստացումը», – ասել է իրանական պաշտոնյան:

Ահմադիանը նաև հայտարարել է, որ միջազգային անվտանգային ճարտարապետությունը չի կարող կառուցվել առանց բոլոր երկրների և ժողովուրդների մասնակցության: Իրանի տեսանկյունից՝ անվտանգությունը պետք է հիմնված լինի գերիշխանությունից հրաժարվելու, մարդկանց և ազգերի ազատության, ինչպես նաև իրավահավասար հարաբերությունների հաստատման վրա:

Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային դոսյեի շուրջ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել: Դրանցից վերջինը տեղի է ունեցել մայիսի 23-ին Հռոմում։ Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Օմանի առաջարկած մեխանիզմների մասին, որոնք կարող են օգնել վերացնել բանակցություններում առաջընթացի հասնելու ճանապարհին առկա խոչընդոտները: Առաջընթացը, իրանցի նախարարի խոսքով, հնարավոր կլինի մեկ-երկու փուլից հետո։

Ռազմագերիներ