30 Մայ
2025
25.2° c ԵՐԵՎԱՆ
18.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան կօգտագործի բոլոր հնարավորությունները Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու համար․ Էրդողան

Թուրքիան կօգտագործի բոլոր հնարավորությունները Ռուսաստանին և Ուկրաինային հաշտեցնելու համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մշտական կապի մեջ է Մոսկվայի և Կիևի հետ և կօգտագործի իր բոլոր դիվանագիտական հնարավորությունները հակամարտությունը լուծելու համար։

«Մենք շարունակում ենք ձգտել խաղաղության և կշարունակենք մեր ջանքերը։ Մենք կապի մեջ ենք և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ։ Մենք ներկայիս թափը (կողմերի միջև երկխոսության համատեքստում) դիտարկում ենք որպես մշտական խաղաղության հնարավորություն։ Մենք ամեն անգամ հիշեցնում ենք, որ այս հնարավորությունը չի կարելի բաց թողնել։ Եկեք չփակենք այս հնարավորությունների պատուհանը։ Մենք կօգտագործենք մեր ողջ դիվանագիտական ուժն ու ներուժը խաղաղության համար։ Մեր տարածաշրջանում այս մեծ հրդեհը մարելը և՛ մարդասիրական պարտականություն է, և՛ մեր երկրի շահերից է բխում», – հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ ինքը «հույս ունի ցանկալի փոխզիջման հասնելու ներկայիս խաղաղության ջանքերի արդյունքում»։ «Ամբողջ աշխարհը տեսավ, որ այս պատերազմը հիմնարար կերպով փոխել է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը և հատկապես էներգետիկ քաղաքականությունը։ Եվրամիությունը փնտրում է հնարավորություններ՝ էներգետիկ ոլորտում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար։ Եվ սա մեծացնում է այնպիսի էներգետիկ տարանցիկ երկրների աշխարհաքաղաքական արժեքը, ինչպիսին է Թուրքիան», – հավելել է Էրդողանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն, իր հերթին, ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան տեղեկացրել է ուկրաինական կարգավորման շուրջ մայիսի 26-27-ը Ռուսաստանում անցկացրած բանակցությունների արդյունքների մասին: Այս մասին ТАСС -ին հայտնել են Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության աղբյուրները:

«Քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Նախարար Ֆիդանը կիսվել է այս շաբաթվա սկզբին Ռուսաստանում կայացած հանդիպումների և Ուկրաինա կատարելիք առաջիկա այցի վերաբերյալ իր գնահատականներով», – հայտնել են աղբյուրները:

Ռազմագերիներ