21 Հնս
2025
20° c ԵՐԵՎԱՆ
11.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեհրանը և Վաշինգտոնը դեռ հեռու են միջուկային գործարքից. Արաղչի

Թեհրանը և Վաշինգտոնը դեռ հեռու են միջուկային գործարքից. Արաղչի

Իրանն ու ԱՄՆ-ն իրականում այնքան էլ մոտ չեն միջուկային խնդրի լուծմանը․ այս մասին սոցցանցում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին.

Նախարարը հավելել է, որ Իրանը ձգտում է դիվանագիտական ​​կարգավորման, որը կհամապատասխանի բոլոր կողմերի շահերին։ Սակայն, ըստ նրա, նման լուծումը պահանջում է համաձայնագրի մշակում, որը ներառում է Իրանի դեմ պատժամիջոցների վերացում և խաղաղ նպատակներով ուրանի հարստացման թույլտվություն։

Ավելի վաղ CNN-ը հայտնել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ ապագայում կարող են համաձայնագիր կնքել Իրանի միջուկային խնդրի կարգավորման շուրջ։

 

Ռազմագերիներ