
Սպիտակ տունը կոչ է անում Իրանին ընդունել ԱՄՆ-ի առաջարկած միջուկային գործարքը
Թրամփի վարչակազմը միջուկային բանակցություններում Իրանին ներկայացրել է մանրամասն և ընդունելի առաջարկ, և Թեհրանը պետք է ընդունի այն․ այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։
«Հատուկ դեսպանորդ Ուիթկոֆը մանրամասն և ընդունելի առաջարկ է ներկայացրել իրանական ռեժիմին, և նրանց շահերից է բխում այն ընդունելը», – ասվում է Լևիթի հայտարարության մեջ։
Նա հավելել է, որ ամերիկյան վարչակազմը չի մեկնաբանի Թեհրանին փոխանցված առաջարկի մանրամասները։