03 Հնս
2025
18° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսման ծրագրերը

Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսման ծրագրերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  հեռախոսով զրուցել է  ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հետ։

Քննարկվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի հետ կապված իրավիճակը։

Ռուբիոն անկեղծ ցավակցություն է հայտնել հունիսի 1-ին Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթյունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։

Ռուսական կողմը ընդգծել է, որ իրավասու մարմինները անցկացնում են ամենախիստ հետաքննությունը, և արդյունքները կհրապարակվեն մոտ ապագայում։ Մեղավորները անպայման կբացահայտվեն և անխուսափելիորեն կպատժվեն։

Լավրովը և Ռուբիոն նաև մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման հետ կապված տարբեր նախաձեռնությունների, այդ թվում՝ հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները վերսկսելու ծրագրերի վերաբերյալ։

Ռազմագերիներ