04 Հնս
2025
18° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլում կայանալիք Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումը արդյունավետ կլինի․ Ֆիդան

Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլում կայանալիք Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումը արդյունավետ կլինի․ Ֆիդան

Ստամբուլում մեկնարկել է ռուսուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը: Մեկնարկից առաջ ելույթ է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, որի հայտարարությունը ներկայացնում ենք կետերով.

  • Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման նպատակն է քննարկել առաջնորդների մակարդակով հնարավոր հանդիպման նախապատրաստական աշխատանքները։
  • Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների Ստամբուլում կայացած հանդիպումը նպատակ ունի առաջընթաց գրանցել մարդասիրական հարցերում, մասնավորապես՝ գերիների փոխանակման հարցում։
  • Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Ստամբուլի հանդիպմանը կքննարկեն հրադադարի հեռանկարները և իրենց դիրքորոշումները։
  • Թուրքիան ակնկալում է, որ Ստամբուլում կայանալիք ՌուսաստանՈւկրաինա հանդիպումը արդյունավետ կլինի:
  • Թուրքիան պատրաստ է անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար:
  • Էրդողանը ուկրաինական կարգավորման հարցով կապի մեջ է Պուտինի և Զելենսկիի հետ:
Ռազմագերիներ