04 Հնս
2025
20.2° c ԵՐԵՎԱՆ
11.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ստամբուլում ավարտվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստամբուլյան բանակցություններն ավարտվել են, դրանք տևել են 1 ժամից ավելի, տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրին։

Պատասխանելով  հարցին, թե արդյոք բանակցությունները ավարտվել են, աղբյուրը նշել է. «Այո»։ Նա հստակեցրել է, որ հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ։

Բանակցությունները մեկնարկել են Չիրաղան պալատում՝ Երևանի ժամանակով ժամը 15:43-ին, և ավարտվել՝ ժամը 16:57-ին։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները վերսկսվել են մայիսի 16-ին՝ ավելի քան երեք տարվա դադարից հետո։ Առաջին հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ։ Կողմերը, հրադադարի հաստատման նպատակով շարունակելու պատրաստակամություն հայտնելուց բացի, համաձայնության են եկել գերիների փոխանակման հարցում՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։ Այս պայմանավորվածությունն իրականացվել է։

Ակնկալվում է, որ երկրորդ հանդիպման ընթացքում կողմերը պետք է փոխանակված լինեն Մոսկվայի և Կիևի մոտեցումներով՝ ուղղված հակամարտության լուծմանը։

Ռազմագերիներ