
ՀՀ-ում հասկանում են ռուսական զինվորականների ներկայությանն կարևորությունը տարածաշրջանի անվտանգության համակարգում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ՌԴ-ն տեղյակ է «ՀՀ-ում ԵՄ առաքելության վերաբերյալ Բաքվի հիմնավոր անհանգստության մասին: Շատ լավ հայտնի է, թե ինչով են զբաղվում այդ առաքելության աշխատակիցները: Նրանք զբաղվում են հարևան երկրների լրտեսությամբ:
Երևանի առջև նրանք հաշվետվություն չեն ներկայացնում, տարածաշրջանում ոչ մի կայունության չեն նպաստում»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանն, ապա պաշտոնական նման հայտարարություն չկա, և ՀՀ-ում հասկանում են ռուսական զինվորականների ներկայությանն կարևորությունը, և այն տարածաշրջանի անվտանգության համակարգի կարևոր տարր է: