13 Հնս
2025
30.3° c ԵՐԵՎԱՆ
24.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը պատրաստ է պատերազմի. ԻՀՊԿ հրամանատար

Իրանը պատրաստ է պատերազմի. ԻՀՊԿ հրամանատար

Իրանի զինվորականները պատրաստ են ցանկացած սցենարի, այդ թվում՝ պատերազմի․ այս մասին հայտարարել  է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին։

«Թշնամին երբեմն մեզ ռազմական սցենարով է սպառնում։ Մենք միշտ ասել ենք և այսօր էլ ասում ենք` մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի», – ասել է Սալամին։

ԻՀՊԿ հրամանատարը զգուշացրել է, որ սխալներ թույլ չտան։

Ավելի վաղ «CBS News» հեռուստաալիքը, հղում անելով ամերիկյան աղբյուրներին, հաղորդել էր, որ Իսրայելը լիովին պատրաստ է ռազմական գործողություն սկսել Իրանում։ ԶԼՄ–ի տվյալներով` Վաշինգտոնը սպասում է, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում գտնվող որոշ ամերիկյան օբյեկտների։

Ռազմագերիներ