13 Հնս
2025
32.2° c ԵՐԵՎԱՆ
28.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծովային հետևակայիններ կտեղակայվեն Լոս Անջելեսի փողոցներում՝ քաղաքացիական անձանց ձերբակալելու լիազորություններով

Ծովային հետևակայիններ կտեղակայվեն Լոս Անջելեսի փողոցներում՝ քաղաքացիական անձանց ձերբակալելու լիազորություններով

ԱՄՆ ծովային հետևակային ուժերը երկու օրվա ընթացքում կմիանան Լոս Անջելեսի փողոցներում հսկողություն իրականցնող Ազգային գվարդիայի զորքերին․ գրում է Reuters գործակալությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվել է զորքերի տեղակայման մասին հրահանգը՝ չնայած Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի առարկություններին։

Լոս Անջելեսում գրեթե մեկ շաբաթ տևած անկարգություններից հետո արդեն երկրորդ գիշերն է, ինչ գործում է պարետային ժամ: Լոս Անջելեսից բացի՝ բողոքի ցույցեր են սկսվել ԱՄՆի այլ խոշոր քաղաքներում ևս, այդ թվում՝ Նյու Յորքում, Ատլանտայում և Չիկագոյում։

Նշվում է, որ ծովային հետևակային ուժերի ներկայացուցիչներն իրավունք կունենան ձերբակալել ցանկացած մեկին, ով ԱՄՆ ներգաղթային քաղաքականության փոփոխությունների հետ կապված կբախվի ներգաղթային ծառայության աշխատակիցների կամ դաշնային ծառայողների հետ։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել են անցյալ ուրբաթ՝ ի պատասխան մի շարք ներգաղթային խուզարկությունների։

Ռազմագերիներ