
Իրանի հայ համայնքում տուժածներ չկան․ ABCmedia-ն զրուցել է Իրանում Հայ դատի հանձնախմբի ներկայացուցչի հետ
Իրանի հայ համայնքը վտանգված չէ․ ABC media–ի հետ զրույցում ասել է Իրանում Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը։
«Բարեբախտաբար, հարվածները մեր թաղամասերին չեն հասել։ Զոհեր, վիրավորներ չունենք հայ համայնքում։ Իսրայելը հարվածում է հատուկ նշանակության բազաներին, կետերին»,- նշել է Հունանեսյանը։
Ուրբաթ օրերին Իրանում ոչ աշխատանքային է, ինչի շնորհիվ է նաև, որ հայ համայնքը առանց կորուստների է։ Հունանեսյանի խոսքով՝ մարդիկ իրենց տանն են, խուճապ չկա։
«Մենք ավելի շատ անհանգստանում ենք Հայաստանի համար։ Էշի ականջում քնած իշխանությունը չի հասկանու՞մ, որ ամեն վայրկյան այս վիճակից օգտվելով, Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի՝ Սյունիքի մարզի վրա։ Թող արթնանան»,- ասել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսակ Հունանեսյանը։