14 Հնս
2025
23.2° c ԵՐԵՎԱՆ
17.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն Իրանին «երկրորդ հնարավորություն» է տալիս, իսկ Е3-ի երկրները՝ պահանջում կանխել միջուկային զենքի մշակումը

Թրամփն Իրանին «երկրորդ հնարավորություն» է տալիս, իսկ Е3-ի երկրները՝ պահանջում կանխել միջուկային զենքի մշակումը

Այսպես կոչված E3-ի՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ղեկավարները հեռախոսազրույցներ են անցկացնում Իրանի շուրջ լարվածության ֆոնին․ հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։

Նրա խոսքով՝ E3 երկրները սերտորեն համակարգում են իրենց գործողությունները Միացյալ Նահանգների հետ։

«Գերմանիան կօգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական միջոցները՝ հակամարտության կողմերի վրա ազդելու և լարվածության թուլացմանը նպաստելու համար։ Սակայն նպատակը պետք է հստակ լինի. դա Իրանի կողմից միջուկային զենքի մշակումը կանխելն է», – հավելել է նա։

CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Իրանի հետ Օմանում բանակցությունների հաջորդ փուլը կկայանա՝ անկախ Իսրայելի հարվածներից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, հայտարարել է․
«Երկու ամիս առաջ ես Իրանին 60 օր տվեցի «գործարք կնքելու» համար։ Նրանք պետք է դա անեին։ Այսօր 61-րդ օրն է։ Ես նրանց ասացի, թե ինչ անեն, բայց նրանք պարզապես չկարողացան դա անել։ Հիմա նրանք կարող են երկրորդ հնարավորություն ունենալ»։

Ռազմագերիներ